Wednesday, March 10, 2010

Գլենդէյլահայ Սթեֆանի Օսիփովի Հերոսական Արարքը Գանահատւել Է

Երկու առանձին միջոցառումներով գնահատուեց Գլենդէյլահայ փրկարար՝ Սթեֆանի Օսիփովը՝ մահից փրկելու համար հարեւանուհուն, որը ամուսնու հետ ունեցած վէճում հրազէնային վնասուածք էր ստացել դէմքի շրջանից: Դէպքի օրը Սթեֆանին լսելով կրակոցի ձայնը դրացու տնից՝ օգնութեան է շտապում, որտեղ մինչ շտապ օգնութեան հասնելը՝ նրան յաջողւում է կանխել տուժածի արիւնահոսութիւնը եւ ուշքի պահել նրան:

Սեպտեմբերի 22ին Գլենդէյլի Վարք ու բարոյականութեան նախագծի (Character and Ethics Project) Համայնքային պարգեւատրման ձեռնարկին (Community Awards Program), որ կազմակերպուել էր Գլենդէյլի Կրթաշրջանի (Glendale Unified School District) նախաձեռնութեամբ, մեծարուեցին համայնքի բազմաթիւ ներկայացուցիչներ՝ Լոս Անջելըս մարզի եւ Գլենդէյլի Հրշէջային բաժանմունքներից, Գլենդէյլի Ոստիկանութիւնից ու Լոս Անջելըս գաւառի Շէրիֆի բաժանմունքի Քրէսէնթա Վալիի Կեդրոնից ու այլ կազմակերպութիւններից: Միջոցառման‘ մի շարք անձինք, ինչպէս Ս. Օսիփովը, գնահատուեցին իբրեւ շնորհալի նկարագրի ու բարոյական վարքի տէր՝ օրինակելի տիպարներ:

Հոկտեմբերի 7ին Սթեֆանի Օսիփովը կրկնակի գնահատուեց Գլենդէյլի Հրշէջային բաժանմունքի տարեկան պարգեւատրման ճաշկերոյթին (Glendale Fire Department Awards Luncheon), որ կազմակերպուել էր սոյն բաժանմունքի եւ Sunrise Rotary Clubի նախաձեռնութեամբ: Միջոցառման մեծարուեցին բաժանմունքի անձնակազմի եւ համայնքի 20ից աւել պատուարժան ներկայացուցիչներ՝ ցուցաբերած աննկարագրելի զոհաբերութեան, խիզախութեան եւ նուիրական ու տքնաջան աշխատանքի համար:

18ամեայ Սթեֆանին Յուլիսին է աւարտել միջնակարգը՝ Clark Magnet High Schoolից: Նա անցել է Emergency Responderի յատուկ դասընթացներ: Յիշատակելի է, որ 2008 թ. Ապրիլի 24ին Հոլիվուդում կայանալիք Հայոց Ցեղասպանութեան ոգեկոչման քայլարշաւին Սթեֆանին եւ իր համադպրոցական ընկերուհին շտապ օգնութեան են հասնում ուշաթափ եղած մի հայ երիտասարդուհու, որը վայր ընկնելու արդիւնքում՝ արիւնահոս վնասուածք էր ստացել գլխի շրջանում:
 
Լուրը նաեւ տպագրւել է «Ասպարէզ» օրաթերթում: 
«Ասպարէզ» օրաթերթ, հոկտեմբերի 30, 2009, էջ 6

No comments: