Հանդիսաւոր արարողութեամբ միացւեցին Ամերիքանայի Ամանորեան տօնածառի լոյսերը
Հինգշաբթի, Նոյեմբեր 20-ի երեկոյեան Բրանդ Պողոտայում գտնուող Ամերիքանայի շրջափակում հաւաքուել էր հոծ μազմութիւն՝ մասնակցելու համար տօնածառի լոյսերի հանդիսաւոր միացման երկրորդ տարեկան արարողութեանը (Second Annual Christmas Tree Lighting):
110 ոտք երկարութեամբ եղեւնին կանգնեցուել է Ամերիքանայի հրապարակի հարաւ-արեւմտեան անկիւնում, որտեղ էլ գտնւում է կինոթատրոնի շէնքը: Ծառը զարդարուած է հազարաւոր էլեկտրական լամպերով, ոսկեզօծ շարիկներով ու այլ զարդերով: Եղեւնին զարդարելու համար օգտագործուել են 10 հազարլամպեր եւ 15 հազար զարդարանքներ: Նաեւ զարդարուել են հրապարակի բոլոր ծառերը էլեկտրական լուսաշղթաներով ու լամպերով:
Արարողութեան համար նախատեսուել էին երաժշտական ելոյթներ՝ OneRepublic խմբի, Drew Seeley-ի, The Russian Tenors-ի մասնակցութեամբ: Նախատեսուած ծրագրերի շարքում նաեւ ելոյթ ունեցան Sean եւ John եղբայրները «tap» պարարւեստով: Ձմեռ պապիի մուտքը խանդավառութիւն պատճառեց բազմութեանը: Իսկ ձեռնարկիաւարտին տօնածառի լոյսերի միացման հետ միաժամանակ տեղի ունեցաւ հրավառութիւն:
Մասնակիցները, նամանաւանդ մանուկները, անտարբեր չանցան հրապարկի միւս անկիւնում կանգնեցուած Ձմեռ պապիի տնակից, որն իր արտաքին տեսքով ու զարդարուած լոյսերով հրաւիրում էր անցորդին այցելելու եւ նկարահանուելու: Տնակում Ձմեռ պապին ջերմօրէն ընդունում էր բոլոր մանուկներին, որոնք ցանկանում էին նկարահանւել իր գրկում կամ ծնկին նսատած:
Լուրը նաեւ տպագրւել է «Օրակարգ» ամսաթերթում:
«Օրակարգ» ամսաթերթ, Դեկտեմբեր 2009, Ե տարի, թիւ 50, էջ 1
Լուրը նաեւ տպագրւել է «Օրակարգ» ամսաթերթում:
«Օրակարգ» ամսաթերթ, Դեկտեմբեր 2009, Ե տարի, թիւ 50, էջ 1
No comments:
Post a Comment