Գնահատուեց Գլենդէյլահայ՝ Սթեֆանի Օսիփովի մարդասիրական արարքը
Երկու առանձին միջոցառումներով գնահատուեց Գլենդէյլահայ փրկարար՝ Սթեֆանի Օսիփովը հարեւանուհուն մահից փրկելու համար: Հարեւանուհին ամուսնուհետ ունեցած վէճի ընթացքին հրազէնային վնասուածք էր ստացել դէմքից: Դէպքի օրը Սթեֆանին լսելով կրակոցի ձայնը դրացու տնից՝ օգնութեան է շտապում, որտեղ մինչ շտապօգնութեան հասնելը՝ նրան յաջողւումէ կանխել տուժածի արիւնահոսութիւնըեւ ուշքիպահել նրան:
Սեպտեմբերի 22-ին Գլենդէյլի «Նկարագիր եւ Բարոյականութիւն Նախագիծ» (Character and Ethics Project) Համայնքային պարգեւատրման ծրագրին, որ կազմակերպուել էր Գլենդէյլի Կրթաշրջանի նախաձեռնութեամբ, մեծարուեցին համայնքի բազմաթիւ ներկայացուցիչներ՝ Լոս Անջելըս մարզի եւ Գլենդէյլի Հրշէջ բաժանմունքներից, Գլենդէյլի Ոստիկանութիւնից եւ Լոս Անջելըս գաւառիՇերիֆ բաժանմունքի Քրէսէնթա Վալի Կայանից եւ այլ կազմակերպութիւններից:Միջոցառման ընթացքում յիշեալ անձինք, ինչպէս Ս.Օսիփովը, գնահատուեցին իբրեւ օրինակելի նկարագրի եւ բարոյականութեան տէր տիպարներ:Հոկտեմբերի7-ին Սթեֆանի Օսիփովըկրկին անգամ գնահատւեց Գլենդէյլի Հրշէջային բաժանմունքի տարեկան պարգեւատրման ճաշկերոյթին, որկազմակերպուել էր սոյն բաժանմունքի եւ «Sunrise Rotary Club»-ի նախաձեռնութեամբ: 18-ամեայ Սթեֆանին յուլիսին աւարտել է Clark Magnet High School միջնակարգ դպրոցը: Նա անց է կացրել է շտապօգնութեան Emergency Responder յատուկ դասընթացներ: Յիշատակելի է, որ 2008-ի Ապրիլ 24-ին Հոլիվուդում կայանալիք Հայոց Ցեղասպանութեան ոգեկոչման քայլարշաւին Սթեֆանին եւ իր համադպրոցական ընկերուհինշտապ օգնութիւն են ցուցաբերել ուշաթափ եղած մի հայ երիտասարդուհու, որը վայր ընկնելու պատճառով գլխիցարիւնահոսութիւն էր ստացել:
Ծնուել եմ 1990-ի դեկտեմբերի 10-ին Գրանադա Հիլզում: Այս տարուայ յունիսին աւարտեցի Լա Քրասենթայի Քլարք Մագնեթ Միջնակարգ Դպրոցը: Ներկայում յաճախում եմ Գլենդէյլի Հանրայինքոլեջ, հետեւելով ընդհանուր կրթութեան (General education) դասընթացներին: Երեք տարի առաջ սկսեցի աշխատել Գլենդէյլի YMCA ընկերակցութեան մէջ, ուր ստացայ Ellis &Associates-ի լողաւազանային փրկարարութեան (pool lifeguarding) վկայականը: Այս տարի ամռանը Castaic Lake Rookie Academy-ից ստացայ Կարմիր խաչի շտապ օգնութեան Emergency Responder-ի վկայականը:
Աշխատել եմ YMCA-ում, որտեղ լող սովորեցնելու կողքին՝ զբաղուել եմ փրկարարութեամբ: Նաեւ ամռան ամիսներին աշխատել եմ Քասթէյք լճի լողափի փրկարարական կազմում: Պէտք է նշեմ, որ փրկարարական գործը լճում աւելի դժուար է՝ քան լողաւազանում: Լողը իմ ամենասիրած մարզանքն է: Արդէն չորս տարի է, որ լողում եմ: Մասնակցել եմ զանազան մրցոյթներին: 2007-ին Ամենաարժէքաւոր Լողորդի անւանում ստանալով՝ գնահատուեցի որպէս առաջնակարգ լողորդ դպրոցի լողի խմբի կազմում:
Հարեւանուհուդ պատահածի մասին,ի՞նչպէս փրկեցիր իրեն:
Պատրաստւում էի ընկերոջս հետ մեկնել՝ Emergency Responder-ի վկայականի յանձնման արարողութեանը մասնակցելու, երբ դրացու տնից լսեցի աղմուկը: Ես ու ընկերս դուրս եկանք: Յանկարծ դէմ դիմաց հանդիպեցի հարեւանուհուս՝ նկատելով ուժեղ արիւնահոսութիւնը այտի վրայ ստացած վնասուածքի պատճառով: Ըստ երեւոյթին՝ ամուսինը կրակել էր դէմքին: Նա անյոյս քայլում էր դէպի ինձ ու չգիտէր, ինչ անել: Արդէն վայր էր ընկնում, երբ իրեն բռնեցի ու նստեցրի աստիճաններին: Փամփուշտը խոր չէր թափանցել, սակայն ուժեղ արիւն ահոսութիւն էր պատճառել, որը շարունակուելու դէպքում վտանգի էր ենթարկելու տուժածիկեանքը: Արիւնահոսութիւնը կանխելունպատակով օգտագործեցի հագիս շորը՝ սեղմելով այն վէրքի վրայ: Կինը խուճապի էր մատնուել ու չէր կարողանում խօսել: Շոկի մէջ մտնելու պարագայում նրա կեանքը վտագի էր ենթարկւելու: Ուստի նրա հետ անընդհատ խօսում էի եւ փորձում հանգստացնել իրեն: Կինը վզի շրջանում ցաւից տառապում էր: Լուծանք պատճառող ողնուղեղային վնասւածքներից խուսափելու համար փորձում էի գլուխը անշարժ պահել:
Հայրս, եղբայրս եւ ընկերս շատ օգնեցին: Ընկերս կնոջ ամուսնու ձեռքից առաւ հրացանը: Հայրս ինձ համար ձեռնոց բերեց: Նրանք ոստիկանութեան զանգահարեցին: Հարեւանուհուս աղջիկը չհաւատալով իր մօր համար պատահածը՝ լացում եւ դէս ու դէն էր վազում: Հայրս իրեն տարաւ մեր տուն եւ փորձեց հանգստացնել: Հարեւաննեը միայն դիտում էին: Շուրջ հինգ րոպէ անց շտապ օգնութիւնից եկան: Նրանք կնոջը արագ գետին պառկացրեցին եւ տեղում սկսեցին կատարել հարկաւոր ստուգումներն ու բուժումները: Կինը անգլերէն չգիտէր, ուստի իր մօտ մնալով՝ թարգմանում էի խօսակցութիւնը: Բժշկական անձնակազմին զգուշացրի վզի ողնաշարի հաւանական վնասուածքներիմասին:
Ի՞նչ էիր մտածում այն պահին,երբ տնից դուրս ելելով հանդիպեցիր կնոջը:
Միայն մտածում էի օգնել իրեն: Չէի մտածում թէ ինչ է պատահել կամ ինչպէս է պատահել: Օրուայ աւարտին ուրախ էի, որ կարողացել եմ մի բան անել: Պարծենում էի ընտանիքիս անդամներով, քանի որ օգնեցին, հակառակ հարեւաններին, որ չկամեցան մինչեւ իսկ դուրս գալ, նրանք՝ ովքեր չուզեցին որեւէ կերպ խառնուել հարցին:
Ի՞նչպէս եղաւ, որ կնոջը վիրաւորուած տեսնելով՝ խուճապի չմատնուեցիր:
Ես սովոր եմ նման դէպքերի, քանի որ փրկարար եմ: Պատահել են զանազան դէպքեր, ուր մէկը վայր է ընկել կամ ջրում խեղդւել: Արդէն գիտեմ, որ նման պարագաներում պիտի շտապեմօգնութեան: Հայրս բժշկական տարրալուծարանում է աշխատել: Նա արեան նմուշներ էր զննում: Հօրս աշխատավայրում եղել եմ յաճախ եւ արիւնիցվախ չունեմ:
Անցեալ տարի Ապրիլի 24-ի ոգեկոչման արարողութեան ժամանակ եւս դու օգնել ես ուշաթափ եղած մի երիտասարդուհու:
Այդ օրը ընկերուհիներով Մոնթեբելլօ էինք գնացել: Ծաղիկներ էինք յանձնում Հայոց Ցեղասպանութեան զոհերի յուշարձանին: Սկաուտները կանգնած էին ուղիղ շարքով: Օդը անչափ շոգ էր: Յանկարծ մի սկաուտ աղջիկ ջրազրկման (dehydration) արդիւնքում ուշաթափ վայր ընկաւ եւ գլուխը դիպչելովքարէ պատին՝ ճակատը խոր ճղուեց: Արիւնահոսութիւնը կանխելու համար վէրքը պինդ սեղմեցի, ապա ոտքերը մարմնից աւելի բարձր դիրքում դրեցի եւ սկսեցի իր հետ խօսել: Ամբողջ ժամանակ YMCA-ում աշխատակից ընկերուհիս օգնումէր ինձ:
Ուրեմն վթարներ պատահելու դէպքում, դու տեղում պատրաստ կանգնած ես իրավիճակը կարգաւորելու:
(Ծիծաղելով հաստատում է) Ընկերս՝ Արինն էլ իմ նման է: Երկու-երեք անգամ վթարներ են պատահել մեր ներկայութեամբ, ուր կանգնել եւ օգնել ենք: Մի դէպքում վարորդը կաթուածք ստանալով՝ մեքենան քշեց ծառերի մէջ, ուր մենք կանգնեցինք օգնելու:
Այս բոլորը ապացուցում է քո մէջ առկայ համարձակութիւը, ինքնավստահութիւնը եւ այն յատկանիշները, որոնց շնորհիւ անհրաժեշտ եղած պահին կարող ես փրկել տուժուածին: Այդ կարողութիւնը ի՞նչպէս է քո մէջ առաջացել:
Կուզեմ յիշել քեռուս համար պատահածը: Իմ երիտասարդ քեռուս հրել են ջրի մէջ եւ քանի որ նա լողալ չգիտէր, խեղդուել է լճի մէջ: Երբ մայրս առաջին անգամ պատմեց այդ դժբախտ պատահարի մասին, մտածեցի, որ չեմ ուզի դա կրկնուի որեւէ անձի եղբօր կամ որդու համար: Այն կինը,որ ես փրկեցի՝ ինքը մայր է, ունի զաւակ, հօրաքոյր է, մօրաքոյրէ... Ուզում եմ փրկել բոլորին, որովհետեւ նրանց կեանք է տրուել ապրելու համար: Մօրս դառը յիշողութիւնը դարձաւ դրդապատճառ՝ մարդկանց օգնելու համար:
Հայրս նոյնպէս դերակատար է եղել իմ կեանքում: Նա որպէս տարրալուծարանի վարիչ, աշխատել է բժշկական ասպարէզում: Հայրս ինձ շատ բաներ է սովորեցրել: Ես նոյնպէս ցանկանում եմ ծառայել բժշկական ասպարէզում: Դրա պատճառով էլ մտադիր եմ բժիշկ դառնալ:
Ի՞նչ են կեանքիդ ապագայ ծրագրերը:
Ինչպէս ասացի՝ ուզում եմ բժիշկ դառնալ, ցանկանոումեմ կրթութիւնս շարունակել UC Irvine-ում՝ աշխատելով տեղի հիւանդանոցում: Նախքան այդ, մտադիր եմ միւս տարի ստանալ ծովային փրկարարութեան վկայականը: Յետոյ հաւանաբար կանցնեմ paramedics-ի դասընթացներ: Միւս կիսամեակին պիտի արձանագրուեմ EMT-ի (Emergency Medical Technician) համար:
Իսկ ի՞նչ խօսքով կը ցանկանաս եզրափակել հարցազրոյցը։ Կա՞յ որեւէ մի բան աւել ացնելու:
Ընկերս՝ Արին Գասպարեանը շատ է օգնել ինձ: Երբ ուզում էի Քասթէյք լճում փրկարար դառնալ, նա ինձ շատ քաջալերեց: Ես առաջնորդւում եմ իր այս խօսքով.
«Քո կեանքը ապրել չարժէ, եթէ չես կարող փրկել մի այլ անձի կեանքը»:
Սոյն հարցազրոյցը նաեւ տպագրւել է «Օրակարգ» ամսաթերթում:
No comments:
Post a Comment