Friday, April 30, 2010

Լուսանկարներ՝ Հայոց Ցեղասպանութեան ոգեկոչման քայլարշաւից- Փոքրիկ Հայաստան, ապրիլի 24 2010

Protest Rally at Little Armenia- April 24 2010








































Նկարահանումները կատարել է Էրւին Եաղուբեանը:
(Լուսանկարներից ոմանք տպւել են «Ասպարէզ» օրաթերթում:)

* * *

Հայոց Մեծ Ցեղասպանութեան Ոգեկոչման Քայլաշաւ Փոքրիկ Հայաստանում

ԳԱՅԵԱՆԷ ՄԱՆՈՒԿԵԱՆ
Ինչպէս մայր հայրենիքում, այնպէս էլ Սփիւռքի տարբեր գաղթօճախներում Ապրիլի 24ին կազմակերպուեցին մի շարք միջոցառումներ՝ նուիրուած Հայոց Ցեղասպանութեան 95րդ տարելիցին:
Նշենք, որ այս տարի Լոս Անջելըսում ստեղծուել էր մի յանձնախումբ՝ «Միացեալ Մարմին» անուանումով, Ապրիլի 24ի Ոգեկոչման արարողութիւնները միասնական համակարգելու համար:
Ապրիլի 24ին, Լոս Անջելըսի Փոքրիկ Հայաստան թաղամասում, Միացեալ հայ երիտասարդներ (ՄՀԵ) կազմակերպութիւնը կազմակերպել էր քայլարշաւ-բողոքի ակցիա՝ նուիրուած 1915ի 1.5 միլիոն անմեղ զոհերի յիշատակին: Անցեալ 10 տարիների նման,այս տարի եւս Հոլիվուդի Փոքրիկ Հայաստան կոչուող տարածք դուրս եկան բազմահազար հայորդիներ՝ իրենց բողոքի ձայնը լսելի դարձնելու ամբողջ աշխարհին, գերպետութիւններին, եւ յատկապէս թուրքական կառավարութեանը, որ նա վերջնականապէս գիտակցի, ճանաչի եւ ընդունի Հայոց Ցեղասպանութեան յանցանքի ողջ ծանրութիւնը ...

No comments: