Wednesday, August 29, 2007

25 իրանահայ մասնագէտներ՝ 2007 թ. առաջատար բժիշկների կազմում

Այս տարի 25 հայ առաջատար բժիշկ մասնագէտներ Իրանի Բժշկական համակարգի վարչութեան գնահատմանն են արժանացել:Բժշկական համակարգի վարչութեան հանրային կապի տրամադրած աղբիւրների համաձայն*՝ սոյն հաստատութիւնն այս տարի առանձին գնահատագրերով մեծարել է երկրի զանազան տարածքներում ծառայող առաջատար բժիշկներին, ատամնաբոյժներին, դեղագործներին, ակնաբոյժներին, տարրալուծարանային գիտութիւնների մասնագէտներին եւ ընդհանուր առմամբ՝ բժշկա-առողջապահական մասնագիտութիւններով զբաղւող անձանց, որոնք 30 տարուց աւել գործունեայ ծառայութիւն ցուցաբերելով՝ արժանաւոր ներդրում են ունեցել երկրի բժշկա-առողջապահական մակարդակի բարելաւման ասպարէզում: Կենտրոնական վարչութիւնն առաջատար անձանց ընտրութեան պարագայում հիմք է առել նահանգային ու մարզային մասնաճիւղերից ներկայացւած առընչակից ցուցակները:Ըստ հեղինակի ուսումնասիրութեան՝ միայն Թեհրանից 15 հայ առաջատար մասնագէտներ են գնահատւել: Առաջատարների կազմում ընդգրկւել են նաեւ հայ մասնագէտներ՝ Սպահանից (4 հոգի), Թաւրիզից (3 հոգի), Շիրազից (2 հոգի) եւ Մաշհադից (մէկ հոգի): Յիշատակելի է, որ առաջատարների կազմում են նաեւ ասորի, հրեայ եւ այլ կրօնական ու էթնիկական փոքրամասնութիւնների ներկայացուցիչներ:Իրանի Իսլամական յեղափոխութիւնից յետոյ, ի մասնաւորի վերջին տարիներում, հայ բժիշկներն ու մասնագէտները, ինչպէս իրենց ոչ-քրիստոնեայ հայրենակիցները, պետական եւ ոչ-պետական մասնագիտական կազմակերպութիւնների ու հիմնարկների կողմից յաճախ են մեծարման ու գնահատման արժանացել:Վերջերս Բժշկական համակարգի վարչութեան կողմից տարւայ տիպար եւ առաջատար մանկաբարձուհի ընտրւեց թաւրիզահայ տկն. Քրիստին Եաղուբեանը: 2005 թ. Իրանի Մանկաբոյժների միութեան կողմից տարւայ տիպար բժիշկ ընտրւեց դոկտ. Արմէն Մասիհի Քոչարեանը, որը մանկանց սրտի հիւանդութիւնների իւրայատուկ մասնագիտութեամբ է զբաղւում: 2000 թւականի տիպար բժիշկների կազմում էին անւանի հոգեբոյժ դոկտ. Յարութիւն (Հարմիկ) Դաւթեանը (Իրանի Հոգեբոյժ մասնագէտների միութեան կողմից), դիմա-ծնօտային վնասւածքաբուժական մասնագէտ դոկտ. Ստեփան Ալեքսանեանը (Իրանի Ատամնաբոյժների միութեան կողմից) եւ դոկտ. Ալբերտ Յարութիւնեանը (Իրանի Դեղագործների միութեան կողմից):
Մի քանի տողով ընթերցողին է տրամադրւում 2007 թ. իրանահայ առաջատար բժիշկների ցանկը:

Թեհրան
1-Դկտ. Վարդան Առուստամեանց (Ներքին հիւանդութիւնների մասնագէտ)
2- Դկտ. Գէորգ Ամիրեան (Քթի, կոկորդի եւ ականջի հիւանդութիւնների մասնագէտ)
3- Դկտ. Յասմիկ Խաչատրեան (Վարակիչ հիւանդութիւնների մասնագէտ)
4- Դկտ. Վարդան Բեկխանեանց (Ընդհանուր պրակտիկայով զբաղւող բժիշկ)
5- Դկտ. Յարութիւն (Հարմիկ) Դաւթեան (Հոգեբոյժ)
6- Դկտ. Յովիկ Կիւրեղեան (Ոսկրի եւ յօդերի վիրահատ)
7- Դկտ. Էդւարդ Վարդանի (Ընդհանուր վիրահատ)
8- Դկտ. Յարութիւն Արթունով (Ընդհանուր ատամնաբոյժ)
9- Դկտ. Առնոլդ Բեռնարդի (Ընդհանուր ատամնաբոյժ)
10- Դկտ. Արգեստինա Երանուհի Պետրոսեան (Ընդհանուր ատամնաբոյժ)
11- Դկտ. Յասմիկ Մարտիրոսփուր (Ատամնային պրոթեզների մասնագէտ)
12- Դկտ. Ռոբերտ Բալասան Աւանէսեան (Ներքին հիւանդութիւնների մասնագէտ)
13- Դկտ. Գալուստ Գալստեան (Ներքին հիւանդութիւնների մասնագէտ)
14- Դկտ. Ջեմմա Մուրադխանեան Ղարաջադաղի (Ընդհանուր պրակտիկայով զբաղւող բժիշկ)
15- Դկտ. Սուրէն Մելիքեան (Ընդհանուր ատամնաբոյժ)

Սպահան
1- Դկտ. Օֆիկ Բաղումեան (Անաստեզիստ) (զգայազրկութեան մասնագէտ)
2- Դկտ. Ռուդոլֆ Տէր-Գալուստ (Անաստեզիստ)
3- Դկտ. Համօ Հայրապետեան (Ընդհանուր ատամնաբոյժ)
4- Դկտ. Անդրանիկ Մինասկան Կարապետ (Կանացի հիւանդութիւնների մասնագէտ)

Թաւրիզ
1- Դկտ. Ռելիֆ Եաղուբեան (Բժիշկ) (հանրային առողջապահութեան մագիստրոս)
2- Դկտ. Վիլսոն Եաղուբեան (Ներքին հիւանդութիւնների մասնագէտ)
3- Դկտ. Արմիկ Էսլամփանահ (Ընդհանուր պրակտիկայով զբաղւող բժիշկ)

Շիրազ
1- Դկտ. Արութին Թահմազեան Սւարանի (Տարրալուծարանային գիտութիւնների մասնագէտ)
2- Դկտ. Լէոն Գաբրիէլ Ղարագոզլու (Սրտի եւ մազանոցների իւրայատուկ մասնա-գիտութեան բժիշկ)

Մաշհադ
Դկտ. Մասիս Միքայէլեան (Անաստեզիստ)

Լուրը հրատարակւել է Ալիք օրաթերթում:
«Ալիք» Յուլիսի 16, 2007

No comments: