Թեհրանահայութիւնը երէկ (յունւարի 26 2007) խուռներամ շարքերով եկաւ իր բողոքի եւ դատապարտման ձայնը միացնելու ողջ հայութեան, հայազգի նորօրեայ նահատակ, Ստամբուլում հրատարակւող «Ակօս» շաբաթաթերթի խմբագիր Հրանտ Դինքի քստմնելի սպանութեան խնդրում:Հազարաւոր հայ հայրենակիցներ երէկ կ. յ. ժամը 4-ին համախմբւել էին Ս. Սարգիս եկեղեցում ու եկեղեցու շրջափակում գտնւող Բիւրաւոր Նահատակների յուշարձանի մօտ, որը ողողւած էր վառ մոմերով ու ծաղիկներով եւ իւրաքանչիւրի հոգում արթնացնում էր Ապրիլեան Եղեռնի զոհերի յիշատակի յաւերժացումը: >>>
(Լուսանկարիչ՝ Է. Յակոբեան)
No comments:
Post a Comment